Բրիտանիայի խորհրդարանի Լոնդոնի կենտրոնում գտնվող շենքը տարհանել են կասկածելի փաթեթի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Portcullis House-ի գրասենյակները եւ շենքերը, որտեղ գտնվում են պատգամավորների աշխատասենյակները, հանձնաժողովների աշխատանքային գրասենյակները եւ ռեստորանները տարհանվել են», - փոխանցում է գործակալությունը:
«Ոստիկանությունը հայտնել է, որ տվյալ գործողությունների պատճառը կասկածելի փաթեթն է: Սակայն իշխանությունները հրաժարվել են հայտնել, թե որտեղ է այն», - ասվում է հաղորդագրությունում:
Տասը տարի առաջ կառուցված Portcullis House-ը գտնվում է վեստմինսթերյան մետրոյի վրա՝ խորհրդարանական համալիրի հարեւանությամբ, որտեղ գտնվում են Ներկայացուցիչների եւ Լորդերի պալատները:




























