Կանայք, որոնք շատ տղամարդ ընկերներ ունեն, ավելի հաճախ են իրենց զուգընկերոջ հետ սեքսով զբաղվում: Պատճառն այն է, որ նման կնոջ զուգընկերը ի դեմս կնոջ ընկերների, տեսնում է պոտենցիալ մրցակիցների:

Օքլենդի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 393 ամուսնացած տղամարդկանց շրջանում, հաղորդում է The Times of India-ն:

Նրանք գնահատել են  իրենց զուգընկերուհիների գրավչությունը եւ հայտնել նրա տղամարդ ընկերների մոտավոր թիվը: Կամավորներին նաեւ խնդրել են ենթադրել, թե որքանով են գրավիչ համարել այլ տղամարդիկ իր կնոջը: Հետո նրանք պատմել են, թե քանի անգամ են իրենց կնոջ հետ զբաղվել սեքսով վերջին շաբաթվա ընթացքում, հաղորդում է MedDaily-ն:

Պարզվել է, որ այն տղամարդիկ, որոնք հայտարարել են, որ իրենց կանայք գրավում են այլ տղամարդկանց ուշադրությունը, ավելի հաճախ են սեքսով զբաղվել իրենց կանանց հետ: