Ռուսաստանին անհանգստացնում է մարդու իրավունքների խնդիրները ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ՄՔԴ-ի քննարկմանը ներկայացնելու միտումը: «Կոմերսանտը» հայտնում է, որ այս մասին ՄԱԿ-ի ԳԱ-ի լիագումար նիստին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Հումանիտար համագործակցության եւ մարդու իրավունքների բաժնի տնօրեն Անատոլի Վիկտորովը:
«Մտահոգիչ են իրավապաշտպանական դոսյեները ՄԱԿ-ի ԱԽ եւ ՄՔԴ փոխանցելու հաճախադեպ դարձած փորձերը», - մեջբերում է թերթը Վիկտորովի խոսքերը, որը մատնանշել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքներով խորհրդի աշխատանքում առկա խնդիրները:
Ըստ նրա՝ մարդու իրավունքները պաշտպանելու միակ օբյեկտիվ մեխանիզմն այսօրվա դրությամբ Համընդհանուր պարբերական վերանայումն է, եւ բոլոր երկրները պետք է «առավելագույն ջանքեր գործադրեն, որպեսզի այն մնա օբյեկտիվ եւ անաչառ»:
Վիկտորովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Մարդու իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքին: «Այդ պատճառով էլ մենք չպետք է թույլ տանք Խորհրդի կողմից վստահության վարկանիշի վերջնական կորուստ, որն Ասամբլեան նրան է հանձնել 2006թ.», - ասել է Վիկտորովը:




























