Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է. մոլորակի մասշտաբով հակամարտությանմեղավորը Ուկրաինան է: Այս մասին հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրա կարծիքով, Ուկրաինան այսօր վարվում է այնպես, ինչպես Սերբիան 1914 թվականին: «Նրա գործողությունները Ավստրո-Հունգարիայի դեմ հանգեցրին Առաջին համաշխարհային պատերազմի, այսօր ամեն բան կրկնվում է: Ուկրաինան իր գործողություններով Եվրոպան տանում է Երրոդ համաշխարհային պատերազմի: Ցավոք, դա լինելու է եւ Ուկրաինան այդ պատերազմը հրահրողն է»,-հայտարարել է Ժիրինովսկին:
Նա նաեւ համարում է, որ Ուկրաինայի հարեւան պետությունները կօգտվեն այդ վիճակից եւ մաս-մաս կանեն այն: Այսպես, լեհերը կարող են վերադարձնել Լվովը, Ռովնոն, Լուցկը, Իվանո-Ֆրանկովսկը եւ Տերնոպոլը: «Հունգարները կվերադարձնեն Անդրկարպատները, ռումինները՝ Չերնովիցին եւ Բուկովինան»,-ասել է Ժիրինովսկին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ «տոտալ պատերազմի»:




























