Հայաստանը պետք է անցյալում թողնի օլիգարխիկ մեաշնորհի համակարգը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, օլիգոպոլիայի բուն կառուցվածքը սպառնալիք է ազատ տնտեսական մրցակցության համար:

«Ամբողջ հարցը նրանում է, որ թեեւ տնտեսական եւ քաղաքական կառույցները տարանջատված են, նրանց միջեւ սերտ կապ կա: Հաճախ քաղաքական գործընթացները ուժեղ ազդեցություն են ունենում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա»,- հայտարարել է օմբուդսմենը՝ հավելելով, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությունն իր դրույթներով պետք է պայմաններ ապահովի արդար մրցակցության համար, այն շրջանցում են:

«Օրենքը գրում են իրավաբանները, բայց իրագործում քաղաքական գործիչները»,- ամփոփել է Հարությունյանը: