ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ նոյեմբերի 17-ին հացադուլ սկսած՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը գիշերը լուսացրել է գրասենյակի առջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ որեւէ գանգատ չունի եւ այս պահին էլ շարունակում է հացադուլը:

«Շտապօգնությունը եկավ, ստուգեց. որեւէ խնդիր չունեմ, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Երեւանի ավագանու անդամը նորից պնդեց, որ ինքը շարունակելու է հացադուլը, մինչեւ որ ԵԱՀԿ գրասենյակից կոնկրետ գործողություններ չստանա:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանն այս կերպ պահանջում է ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին: 

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am