Ռուս եւ ամերիկացի գիտնականները սովորել են կանխատեսել ապագան: Ընդ որում՝ խոսքը որ միայն ռազմական հակամարտությունների, քաղաքական լարված իրավիճակի, այլեւ ֆինանսական ճգնաժամերի մասին է, փոխանցում է «ՆԻԱ Կուզբասը»:
Գիտնականների մոդելը միատեսակ լավ է բնութագրում ուկրաինական «մայդանը», 2008-ի ֆինանսական ճգնաժամը, «արաբական գարունը» եւ անգամ կլիմայի փոփոխությունները:
Ամերիկացի պրոֆեսոր Սայմոն Լեւինին մեջբերելով՝ աղբյուրը նշում է, որ գլոբալ իրադարձությունները հաճախ տեղի են ունենում ներգործողների («ահաբեկիչներ, առեւտրականներ, այլախոհներ կամ տարբեր մակարդակներում կոնֆիդենցիալ տեղեկատվություն տարածող աղբյուրներ) գործունեության արդյունքում:
«Մեր ուսումնասիրությունը լույս է սփռում այն բանի վրա, թե առաջին հայացքից աննշան դեպքերը ինչպես կարող են լուրջ հետեւանքների հանգեցնել», - Լեւինի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ փորձագետը նշել է, որ «առաջնորդները պետք է հետքայլ կատարեն անդունդից: Այլապես նոր սառը պատերազմ է սպառնում»:




























