Ֆրանսիայի EdF խոշոր ընկերությունը կարող է հրաժարվել «Կվադրա» էներգետիկ ընկերության գնումից, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ընկերությունների հետ ամառվանից ոչ մի շփում չի եղել: Բանակցություններ չկան, գնդակը EdF-ի կողմում է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին ֆրանսիական EdF ընկերությունը վերջնականապես հրաժարվել էր գործարքից: Պոտենցիալ գնորդը սակագների աճի հեռանկար չի տեսնում եւ, որպես հետեւանք, ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավում:
Վերջին երկու տարիներին «Կվադրան» կորուստներ էր արձանագրել: 2013թ. այն կազմել էր 5,9 մլրդ ռուբլի, 2014թ.՝ 720 մլն ռուբլի:




























