Ուկրաինայում հակամարտության պատճառով աշխարհը հայտնվել է նոր սառը պատերազմի շեմին: Նման տեսակետ է հայտնել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ՌԴ-ի եւ Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիայի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է բելառուսական Telegraf պորտալը:
Նրա կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամը լրջորեն սրել է հակասությունները, ձերավորել փոխադարձ անվստահության բարձր աստիճան:
Մակեյը նշել է, որ մասշտաբային հետեւանքներ կարող են լինել մի շարք երկրների կողմից իրավիճակն իրենց շահերին հարմարացնելու փորձերի հետեւանքով: Նա ընդգծել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը իրենց վրա զգում են Արեւմուտքի ճնշումը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին հետեւել սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռքբերված պայմանավորվածություններին: Միաժամանակ, ռուսաստանի նախարարնն արձանագրել է, որ պաշտոնական Կիեւը ներուկրաինական երկխոսություն նախաձեռնելու փոխարեն Ուկրաինայի հարավ-արեւելքը տնտեսապես խեղդելու կուրս է վերցրել:




























