Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիեի հետ: Այս մասին հաղորդում է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Տեղեկությունը տեղադրվել է Twitter-ում՝ Հայաստան, Ադրբեջան եւ խաղաղություն Լեռնային Ղարաբաղում հեշթեգով:

Նշենք, որ Դեւիդ Լիդինգթոնը Հայաստան ու Ադրբեջան է այցելել նոյեմբերի սկզբին: