2014թ. Հայաստանը շուրջ 9%-ով շատ ցորեն է աճեցրել, նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:  Ըստ նրա՝ եթե 2013թ.  311 հազ. տոննա էր աճեցվել, ապա 2014թ.՝ շուրջ 340 հազար՝ միջին 31,5 ցենտներ/հեկտար բերքաբերության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, հատիկավորների եւ ոլոռազգիների բերքը 2013թ. կազմել էր  548 հազար տոննա, իսկ 2014թ. արդյունքում՝ արդեն 590-91 հազար տոննա՝ 31,3 ցենտներ/հեկտար միջին բերքաբերության պայմաններում:

Ավելացել է նաեւ հատիկավորների աշնանացանը. եթե 2013թ. այն կազմել էր 106,4 հազ. հա, ապա 2014թ. արդեն՝ 110,6 հազ. հա: