Ռուսաստանի եւ Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ Մոլդովայից արտաքսվել են երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին իրավիճակն ապակայունացնելու փորձի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոլդովայի դատախազությունը եւ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ արտասահմանցիները անցանկալի անձ են ճանաչվել եւ երկրից արտաքսվել նոյեմբերի 17-ին: Այս գործով անցնող Մոլդովայի քաղաքացիներն ազատության մեջ են: Գերատեսչությունում չեն հստակեցրել նրանց թիվը եւ ձերբակալվածների անունները:
Տեղի մամուլի տվյալներով՝ խոսքը ուկրաինական «Объединения Боротьба»-ի ակտիվիստների մասին է: Նրանցից երկուսը ռուսաստանցի են, մի քանիսը՝ ուկրաինացի:
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 30-ին:




























