Երուսաղեմի սինագոգում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պաղեստինի ազատագրման ազգային ճակատը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուան»:

Ըստ աղբյուրի՝ Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի հաղորդագրությունում ասված է, որ խմբավորման երկու անդամները հարձակվել են Երուսաղեմի սինագոգի վրա:

Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել էին սինագոգի վրա: Դանակներով եւ կացիններով զինված երկու անձինք ներխուժել էին սինագոգ եւ հարձակվել ներսում գտնվողների վրա: Նրանք բազմաթիվ վնասվածքներ էին հասցրել, ինչի հետեւանքով չորս մարդ տեղում մահացել էր, երկուսը՝ վիրավորվել, եւս մեկի վիճակը ծանր է: