Մոսկվայում միգրանտների աշխատանքի անհատական արտոնագրման արժեքը ամսական կարող է կազմել մոտ 5000 ռուբլի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարել է ՌԴ-ի մայրաքաղաքի տնտեսական քաղաքականության ու զարգացման վարչության պետ Մաքսիմ Ռեշետնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է արտոնագրային համակարգի քվոտավորման փոփոխության մասին օրենքը:
Ռեշետնիկովը նշել է, որ արտոնագրի՝ 1,2 հազար ռուբլի արժեքը համաչափ չէ Մոսկվայի աշխատավարձերի հետ: «Բացի այդ, մենք հասկանում ենք, որ սա նաեւ աշխատաշուկայում կարգավորիչի դեր կկատարի: Տնտեսությունն այժմ այդքան էլ լավ վիճակում չէ, եւ հնարավոր է, ստիպված լինենք բարձրացնել արտոնագրի արժեքը՝ ռուսների համար աշխատատեղեր ազատելու համար», - աղբյուրը մեջբերում է Ռեշետնիկովին:




























