ՄԱԿ-ը մտադիր է Միջազգային քրեական դատարան հանձնել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ գործը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ բանաձեւը մինչ այդ պետք է հավանություն ստանա ԳԱ-ի կողմից։
Փետրվարին ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի շատ բնակիչների աննկարագրելի սարսափներ են սպառնում։ Հանձնաժողովը սպանությունների, տանջանքների, սեռական բռնության, քաղաքական հետապնդումների եւ զանգվածային քաղցի բազմաթիվ օրինակներ էր բերում։ Մարդու իրավունքների այդ բոլոր խախտումներն ուղղված են բնակչության ամբողջական վերահսկողությանը։
ԿԺԴՀ ղեկավարությունը մշտապես հերքում է համակենտրոնացման ճամբարների գոյությունը եւ մարդու իրավունքների այլ խախտումները երկրում։
Չինաստանը եւ Ռուսաստանը դեմ են քվեարկել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ զեկույցը ՄՔԴ հանձնելուն։ ԱՄՆ-ն աջակցում է ԿԺԴՀ-ի վերաբերյալ զեկույցը ՄՔԴ փոխանցելուն։
՜





























