Խորհրդարանական քաղաքական ուժերը հրաժարվեցին բանակցություններից, սակայն դա որեւէ կերպով չի ազդելու մեր աշխատանքի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով ավարտվեց խորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած հանդիպումը:
Սահակյանի խոսքով, ընդդիմադիր ուժերը ցանկություն են հայտնել առանձին-առանձին քննարկել բոլոր 12 պահանջները, որ ներկայացրել են կառավարությանը: ԱԺ նախագահն ընդգծեց, թե բանակցությունները, այդուհանդերձ, շարունակվելու են եւ իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց: Դիտարկմանը, թե խորհրդարանական ուժերի քառյակը պահանջում է առաջին հերթին փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, Սահակյանը պատասխանեց. «Դա, ի դեպ, խորհրդարանականների գործն է, եւ չի կարելի նման պահանջ ներկայացնել կառավարությանը»:



























