Հոնկոնգի կառավարական համալիրի մոտ կրկին վերսկսել են ցուցարարների եւ ոստիկանության  բախումները: Տասնյակ ցուցարարներ շնչառական դիմակներով փորձել են կոտրել Օրենսդիր խորհրդի շենքի ապակյա դռները եւ գրոհով վերցնել այն: Իրավապահները ռետինե գավազաններ եւ պղպեղային գազ են կիրառել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  տեղի TVB հեռուստաալիքը: Անկարգությունների որոշ մասնակիցներ ձերբակալվել են, կան վիրավորներ:

Հոնկոնգում դեմոկրատական ակտիվիստների ցույցերը շարունակվում են արդեն երկու ամիս: Նրանք Պեկինի ոստիկանությունից պահանջում են վերացնել 2017թ. Հոնկոնգի նոր ղեկավարի ընտրության սահմանափակումները՝ ապահովելով դրա ազատ եւ համաժողովրդական բնույթը: