11-ամյա աղջնակը Կոլումբիայի պատմության ամենաերիտասարդ թմրամատակարարն է դարձել: Ոստիկանությունը նրան ձերբակալել է ստամոքսով թմրանյութերի պարկուճներ Եվրոպա տեղափոխելու փորձի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունից հետո աղջկան վիրահատել են՝ ստամոքսից հանելով թմրանյութի 104 պարկուճ՝ 500-600գ ընդհանուր զանգվածով:

Աղջկա ծնողներն ամուսնալուծված են, հանգստյան օրերը նա հոր հետ է անցկացրել, հետո վերադարձել մոր մոտ: Գիշերը նա վատ է զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս պահին իրավապահները փնտրում են նրա հորը:

«Ամեն ինչ մատնանշում է, որ նրան այդ գործում օգտագործել են մեծերը»,- Կալի քաղաքի ոստիկանապետի խոսքերն է մեջբերում աղբյուրը: