Բրյուսել այցի արդյունքներն ամփոփելով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարեւորությունը, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

«Մենք կարողացանք ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ եւ պատրաստ ենք շարունակել այն: Բայց մենք սկզբունքային կլինենք տարածքային ամբողջականության հարցում եւ փոխզիջման չենք գնա, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է», -  Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը 2 տարում նվազագույնի է հասցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը:  «Մենք Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում իրական առաջխաղացում չունենք, բայց պետք է շարունակել դեպքերի զարգացումը: Եվ մենք ունենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը եւ պետք է ավելի շատ աշխատենք, ավելի կուռ համախմբվածություն ունենանք եւ ավելի քիչ ներքին հակասություններ: