Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե հանձնաժողով խնդրել է միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման եւ դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ժամը 13:45-ի սահմաններում ԼՂՀ եւ ԱՀ շփման գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել էր ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, նախնական տվյալներով զոհվել էին երեք օդաչուները: Ուղղաթիռում սպառազինություն չի եղել: Հակառակորդն առայսօր կրակի տակ է պահում դեպքի վայրը՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին:



























