Ամբողջ երկրում միասնական շտաբերի ձեւավորումը ավարտական փուլում է: Այս մասին նոյեմբերի 19-ին՝ եռյակի ներկայացուցիչների հերթական հանդիպման ավարտին, լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ որոշվել է համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ ձեւավորել, որում ներկայացված կլինեն եռյակի քաղաքական ուժերը:

Ընդդիմադիրը նաեւ հայտնել է, որ մարզային միասնական շտաբերը համակարգող մարմիններ կստեղծվեն, նաեւ՝ կլինեն հանրահավաքներ, համագործակցություն կծավալվի արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ սփյուռքի հետ, կձեւավորվի նաեւ քարոզչությամբ զբաղվող տեղեկատվական մարմին