Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ին,  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի  Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: