Չեչնիայում առանց հարգելի պատճառի ոչ մի երեխա չպետք է բաց թողնի դպրոցական պարապմունքները: այդ մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, հայտնում է Lenta.ru-ն:

«Չեչնիայում առանց ծանրակշիռ պատճառի դասերը բաց թողնող ոչ մի տղա կամ աղջիկ չպետք է լինի», - Քադիրովը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դպրոցական տարիքի 200 հազար երեխաներից հանրապետությունում պարբերաբար դասերից բացակայում են 89-ը: Եւս 80 երեխա գործնականում դպրոց չի հաճախում: Ներկայումս Չեչնիայի դպրոցներում սովորում է 235 840 երեխա: