Հայաստանի պետական ապարատին արտերկրյա գործուղումների համար ավելի մեծ գումար կհատկացնեն: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստում:

Միջոցները կուղղվեն Պահպանության պետական ծառայության աշխատակիցների գործուղումներին:

2014թ. այդ նպատակով մտադրվել էին հատկացնել 75 մլն դրամ: Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով առաջարկվել է եւս 25 մլն դրամ ավելացնել: Ավելացումը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերի թվի ավելացմամբ:

Նախօրեին խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը քննադատել էր բոլոր նրանց, ովքեր հեգնանքով են խոսում արտերկրյա այցերի մասին, «առանց որոնց չեն կարող զարգանալ արտաքին կապերն ու տնտեսությունը»: