Իրանի եւ Վրաստանի հետ սահմաններին նոր մաքսակետերի կառուցումը կհետաձգվի: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում:
Սյունիքի նոր տարածաշրջանային մաքսատունը կկառուցվի իրանական սահմանից մինչեւ վրացական սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական սահմանի հատվածում ավտոճանապարհի նախագծումը կավարտվի 2015թ. մարտին՝ մինչեւ նախագծի ավարտը շինարարությունը չի սկսվի. միայն կնախապատրաստվի ապագա շինհրապարակը:
Վրաստանի հետ սահմանին Շիրակի տարածաշրջանային մաքսատունը մարզկենտրոնի՝ Գյումրիի գլխավոր պլանի փոփոխություններ է պահանջում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փոփոխություննրը կներդրվեն 2014թ. դեկտեմբերին, անհրաժեշտ հողատարածքի ձեռքբերումը կտեղափոխեն 2015թ.:
«Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է (շուրջ 500 մլն դոլար):



























