Ուկրաինան կարող է Ռուսաստանի հետ սահմանի միակողմանի նշագծում իրականացնել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ մեջբերելով վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերը:
Վարչապետը հստակեցրել է, որ համապատասխան համաձայնագիրը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ սահմանի միակողմանի գծման սկիզբ է նախատեսում:
«Ռուսաստանը որերորդ անգամ է չի կատարում իր պարտավորությունները եւ ռուս-ուկրաինական սահմանազատման հանձնաժողովն այդպես էլ չի աշխատում», - ընդգծել է վարչապետը:




























