Հնդկաստանում ոստիկանությունը գրոհում է հինդուիստ գուրու Ռամպալի կրոնական համայնքը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը:

Գրոհի ժամանակ ոստիկանները 6 դիակ են գտել, այդ թվում՝ 4 կանանց եւ երեխայի:

Ըստ աղբյուրի՝ գործողությանը մասնակցում են ոստիկանության հատուկ նշանակության զորքերի 3000 մարտիկներ: Նրանց դեռ չի հաջողվում ներխուժել Աշրամի կենտրոն, որը բարձր պատով է տարանջատված: Ենթադրվում է, որ դրա այն կողմում պատսպարվել է 5 հազար մարդ: Ռամպալի 10 հազարից ավելի հետեւորդներ հանձնվել են ոստիկանությանը: Մյուսները պաշտպանվում են հրազենով, Մոլոտովի կոկտեյլներով, քարերով եւ փայտերով:

Գուրու Ռամպալը 2006 թ. մեղադրվել էր սպանության մեջ, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել: Քանի որ նա մի քանի անգամ չի ներկայացել դատարանի նիստին, դատախազությունը նորից է նրա կալանավորման փաստաթուղթ դուրս գրել: Այդ օրվանից ոստիկանությունն անհաջող փորձում է բռնել գուրուին:

Աշրամը հինդուսիտական կրոնական համայնք է, որը ժամանակակից Հնդկաստանում ամենից հաճախ ձեւավորվում է հայտնի գուրուի շուրջ: Համարվում է, որ աշրամի բնակիչները զբաղվում են սուրբ տեքստերի ուսումնասիրությամբ, յոգայով, մեդիտացիաներով եւ աղոթքներով եւ ձգտում են հոգեւոր կատարելագործման: