ԱՄՆ Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից մի բնակչուհու դատապարտել են 21 ամսվա ազատազրկման՝ նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի համար, փոխանցում է Reuters-ը:
Աղբյուրը նշում է, որ Դենիզ Օ'Նիլը 2013 թ. նոյեմբերին նախագահին սպանելու սպառնալիքով նամակ էր ուղարկել: Ամերիկուհին իր մեղքը խոստովանել էր դեռեւս օգոստոսին: Սա 50-ամյա Դենիզ Օ'Նիլի կողմից սպառնալիքի երկրորդ դեպքն էր: 2008 թ. կինը սպառնացել էր սպանել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին:
Associated Press-ը փոխանցում է, որ ամերիկուհին հատուկ ծառայություններին խոստովանել է, որ ինքը մտադրվել էր մարդասպան վարձել, եթե իրեն անձամբ չհաջողվեր սպանել նախագահին:




























