ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը չեղյալ է հայտարարում աշխատանքային միգրանտների քվոտավորման համակարգը եւ նրանց կողմից պատենտների ձեռքբերման անհրաժեշտություն սահմանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր կարգը կգործի 2015թ. հունվարի 1-ից՝ այն արտասահմանցիների համար, որոնցից մուտքի արտոնագիր չի պահանջվում:
Պատենտ ստանալու դիմում պետք է ներկայացնել ՌԴ մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում: Պատենտն արտասահմանցուն տրվում է մեկից մինչեւ 12 ամիս ժամկետով: Պատենտները ձեւակերպելու են դաշնության սուբյեկտի լիազոր մարմինները՝ ԴՄԾ-ի համաձայնությամբ եւ նրա հետ համագործակցությամբ:
Մենք հնարավորություն ենք տալիս պատենտը վերաթողարկել միայն մեկ անգամ, որպեսզի օտարերկրյա քաղաքացին կարողանա գտնվել Ռուսաստանի տարածքում՝ միայն երկու տարվա ընթացքում անընդհատ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:
Օրենքը աշխատանքային միգրանտներին նաեւ պարտավորեցնում է դատվածության բացակայությունը փաստող, բնակության վայրի առկայության, կամավոր բժշկական ապահովագրության եւ եկամտահարկ վճարելու թուղթ ներկայացնել, որը կազմում է արտոնագրի արժեքը:




























