Չեխիայի ՆԳ ղեկավար Միլան Խովանեցը ծանրոց է ստացել, որում ցիանիդի հիմքով պատրաստված թունավոր նյութեր կային, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով նախարարին:

 «Հանրապետության ՆԳՆ չորեքշաբթի անձամբ ինձ ուղղված ծանրոց է եկել: Այն ուղարկողը, հավանաբար, գտնվում է Եվրոպայի հյուսիսային երկրներից մեկում: Ծանրոցը նախնական զննման ենթարկելուց հետո մասնագետները եզրակացրել են, որ այն պարունակում է ցիանիդով պատրաստված թունավոր նյութ: Այժմ այդ նյութը մանրամասն ուսումնասիրվում է, որի շնորհիվ, հնարավոր է, հաջողվի ուղարկողի հետքի վրա դուրս գալ», - Խովանեցի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին սպիտակ փոշով ծրար եւ սպառնալիքներով նամակ էր ուղարկվել Չեխայի նախագահ Միլոշ Զեմանի նստավայր: Զեմանն այդ պահին նստավայրում չէր եղել: