Նիգեր գետում գետաձին հարձակվել է դպրոցականներով լի նավակի վրա, որի հետեւանքով զոհվել է 12 երեխա: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ հաղորդվում էր մի քանի զոհի մասին: Զոհված երեխաներից 7-ը տղաներ են, 5-ը՝ աղջիկներ: Նրանք բոլորը 12-13 տարեկան են:

Միջադեպը տեղի է ունեցել Նիգեր գետում, նոյեմբերի 17-ին: Գետաձին հարձակվել է նավակի վրա ու շուռ տվել այն: Մասնագետների խոսքով՝ էգ գետաձիին թվացել է, թե նավակում գտնվողները կարող են վտանգ սպառնալ իր փոքրիկներին: