Մոսկվան պատրաստ է ամենատարբեր ուղղություններով փոխգործակցել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Միմյանց շահերի հարգելու, իրավահավասարության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա», - պարբերականը մեջբերում է Պուտինին: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ երկիրը շահագրգռված է համագործակցել եւ Արեւելքի, եւ Արեւմուտքի հետ:
«Այս առիթով կցանկանայի հատուկ նշել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը: Այն կրում է երկարաժամկետ ռազմավարական բնույթ: Եվ իհարկե, այն կնպատի Ռուսաստանի այնպիսի շրջանների զարգացմանը, ինչպիսիք են Սիբիրն ու Հեռավոր Արեւելքը», - աղբյուրը մեջբերում է Պուտինի խոսքերը:
Համառուսական ժողովրդական ճակատի երկրորդ «Գործողությունների ֆորումի» լիագումար նիստում Պուտինը հայտարարել է, որ ամերիկացիները ցանկանում են Ռուսաստանը ենթարկել իրենց ազդեցությանը: Պուտինն ընդգծել է, որ պատմության մեջ դա դեռ ոչ մեկին չի հաջողվել եւ չի էլ հաջողվի:




























