Այովա նահանգի բնակիչը փորձել է ներխուժել Սպիտակ տան տարածք: ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են ամերիկացուն, գրում է Reuters՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա Ար Ջեյ Քաֆիմը մոտեցել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալին եւ ասել, որ ոմն մեկն իրեն հանձնարարել է մուտք գործել Սպիտակ տուն:
Խուզարկելով ամերիկացու ավտոմեքենան՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 40 փամփուշտներով հրացան եւ դանակ: Ձերբակալված տղամարդը հարցաքննվել է: Նա մեղադրվոււմ է գրանցված հրազեն պահպանելու մեջ:




























