Ռուսաստանը հաստատել է 2015-ին քվոտան, ըստ որի միգրանտներին ժամանակավոր բնակության 126 թույլտվություն կտա: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կայքը:

Հաղորդագրությունում ասվում է, որ 2015-ի համար հաստատվել է օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր բնակության 126 055 թույլտվություններ տալ՝ ըստ դաշնության սուբյեկտների:

Ամենից շատ թույլտվություններ բաժին է հասնում Կենտրոնական դաշնային օկրուգին (38,1 հազար), Պրիվոլժեի օկրուգին (23,7 հազար) եւ Սիբիրյան օկրուգին (20 հազար):