Չինաստանի հյուսիսում հանցագործը դանակահարել է 7 բուժաշխատողների, հայտնում է «Ռոսբալտը»՝վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Բեյդայհե քաղաքում, որտեղ գերադասում են հանգստանալ իշխող Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան անդամները: Դանակով զինված տղամարդը սպանել է 6 բուժքրոջ եւ հիվանդանոցի մեկ աշխատակցի: Հանցագործը ձերբակալվել է: Հրեշավոր արարքի դրդապատճառները դեռեւս չեն բացահայտվել:
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին ժամանակներս, Չինաստանում մեծացել է բուժանձնակազմի վրա հարձակումների թիվը:




























