Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 20-ին, տապալեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փաստաթղթին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի պատգամավորների կեսից ավելին (առնվազն 66 պատգամավոր) մասնակցի քվեարկությանը:
Երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «կրծքի կաթով կերակրելը խրախուսելու եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ այս օրինագիծը ԱԺ օրակարգում է 2011 թվականից, սակայն դրա քննարկումը անընդհատ հետաձգվում էր:




























