ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով համալսարանի կայքում տեղադրված տեղեկատվությունը:

Ըստ աղբյուրի, համալսարանի տարածքում իրավիճակը վտանգավոր է, եւ  ուսանողներին խորհուրդ է տրվել անհապաղ ապաստան որոնել: «Առանց հապաղելու ապաստան փնտրեք, հեռու մնացեք դռներից եւ պատուհաններից»,-ասված է հայտարարությունում:

Հրաձգության հետեւանքով տուժել է առնվազն երկու մարդ: Նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Չի հաղորդվում նաեւ՝ արդյոք նրանք ուսանողներ են, թե ոչ: