ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի համալսարանի ուսանողական ավանի տարածքում կրակ բացած անձին ոստիկանության աշխատակիցները սպանել են: Այս մասին հաղորդում է Ռոսբալտը:

Աղբյուրի տեղեկություններով, չարագործը կրակել է ոստիկանների ուղղությամբ եւ սպանվել պատասխան կրակի արդյունքում: Միջադեպի հետեւանքով բուհում առնվազն 3 մարդ է տուժել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել ուսանողական ավանի տարածքում գտնվող գրադարանում: Ամբողջ ավանում ահազանգ է հնչեցվել: Համալսարանի ղեկավարությունը միջադեպից հետո հայտարարել է, որ իրավիճակն անվտանգ է համարում եւ ահազանգի ռեժիմը չեղյալ է հայտարարել: