ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կժամանի տարածաշրջան, որպեսզի դաժան հարցեր տա։ Նման կարծիք է հայտնել զինված հակամարտությունների, ինչպես նաեւ միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ֆրանսիացի փորձագետ Ժերար Շալյանը։
Ընդ որում նա նշել է, որ ղարաբաղյան հարցը ամերիկացիների համար առաջնային չէ։ Մեկնաբանելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, փորձագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը շատ բան կփոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։




























