Սերբիան ներկայումս մտադիր չէ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, թեեւ չի բացառում, որ Բելգրադն ի վերջո իր դիրքորոշումը կհամաձայնեցնի Բրյուսելի հետ, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

«Սերբիան չի ցանկանում միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Միաժամանակ Սերբիան բանակցում է ԵՄ-ի հետ, ինչը, դատելով ամենից, այնքան էլ պարզ ու հեշտ չի լինի: Սերբիան երեւի պետք է աստիճանաբար համաձայնեցնի դիրքորոշումը Բրյուսելի հետ՝ միջազգային տարբեր հարցերի շուրջ, բայց այսօրվա դրությամբ պատրաստ չէ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին տարբեր պատճառներով, այդ թվում՝ այն, որ Ռուսաստանն ու Սերբիան պատմական դաշնակիցներ են»,- ասել է «Ինտերֆաքսին» ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի անդամ Յոհանես Խանը հայտարարել էր, որ Սերբիան ԵՄ մտնելուն նախապատրաստվելիս պետք է Բրյուսելին համահունչ մոտեցում ունենա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում: