Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանն այսուհետ կներկայացնի Կարեն Նազարյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Նյու Յորք):




























