ՀՀ ֆինանսների նախարարությունը այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 11 եւ խաղատան 2 լիցենզիա: Միևնույն ժամանակ 12 շահումով խաղի եւ 1 խաղատան լիցենզիաները ուժը կորցրած են ճանաչվել, 13 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
01.01.2010 - 01.07.2010թթ. ընկած ժամանակահատվածում խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք, համապատասխանաբար՝ 9.1 մլն, 4.5 մլն և 500 հազար դրամի չափով: 13 շահումով խաղերի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Կիսամյակային տվյալներով` այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 285 մլն դրամ պետական տուրք, որից 185 մլն դրամը` շահումով խաղերից և 100 մլն դրամը` խաղատներից:
Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 13 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:


























