Հայաստանի ռուսական ռազմաբազայում կայացել է Գյումրիի տարածքում հողին հանձնված ռուսական ռազմական կայազորի զոհված մարտիկների շիրիմին ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը, որը կազմակերպել էր հրամանատար Անդրեյ Ռուզինսկին, նվիրված էր ՀՀ տարածքում ռուսական ռազմական կայազորի ձեւավորման 210-րդ հոբելյանին:

1804 թ. նոյեմբերին ռուսական ջոկատը, գեներալ Սեերգեյ Տուչկովի գլխավորությամբ,  Գյումրիի մոտ ջախջախել էր Աբբաս-Միրզայի գլխավորած թուրքական զորքերը: Հենց այդ հաղթանակն է հանդիսանում ռազմական կայազորի պատմության սկիզբը: