Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլյա Դարագոնը Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ է դարձել:
Իր հայտարարության մեջ Նիկոլյա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ավանդը կներդնի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի իրականացրած ժողովրդական դիվանագիտությունում:
Վալանսի քաղաքապետը նաեւ նշել է, որ անհնար է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդիրը՝ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության, եւ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղության եւ ժողովրդավարության ձգտման իրավաչափ լինելը:
Նիկոլյա Դարագոնը նաեւ հայտնել է Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հռչակագիր ստորագրելու իր մտադրության մասին:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ. մարտի 19-ին: Դրանում ընդգրկված են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ: Նիկոլյա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի 30-րդ անդամը:




























