Ռուսաստանից ներկրվող ալմաստի հարցը կարելի է լուծել հաշված օրերի ընթացքում: Այդ մասին՝ այսօր, նոյեմբերի 21-ին, էկոնոմիկայի նախարարությունում ոսկերչական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ժամանակ  հայտարարեց Կարեն Ճշմարիտյանը:

Ինչպես նշեց հայկական JCA ոսկերչական ընկերության գործադիր տնօրեն Նելլի Հարությունյանը, արդեն գործող հայ-ռուսական համաձայնությունները թույլ են տալիս երեսակման ալմաստները ներմուծել առանց արտահանման մաքսատուրքի՝ 6,5%-ով:  Ենթադրվում է, որ գնված քարերի մի մասի երեսակման շահավետ չի լինի (աշխատածախսերը կգերազանցեն քարի արժեքը՝ մանր ալմաստների դեպքում). քարերի այդ մասը թույլատրվում է վերաարտահանել  մաքսավճարով:

Հարությունյանը հայտարարեց, որ այդուհանդերձ, դեռեւս պարզ չէ, թե ալմաստի ինչ գնի դեպքում կհաշվվի այս 6,55-ամոց մաքսատուրքը են եթե դրանք ոչ թե անհատապես են վաճառվում, այլ լոտերով:

Ինչպես նշեց նախարարի խորհրդական Արթուր Աշուղյանը որպես  հիմք կարելի է ընդունել մեկ ալմաստի միջինացված արժեքը: «Մենք այդ հարցը կքննարկենք ռուսական կողմի հետ», - հայտարարել է նա:

«Այո, այո: Հարցը կարելի է լուծել հաշված օրերի ընթացքում: Խնդրում եմ Ձեզ այդ հարցի լուծման համար մոտ ժամանակներս մեկնել Մոսկվա», - հայտարարեց Ճշմարիտյանը: