Հոնկոնգում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել, եւս 12-ը՝ վիրավորվել են: Տուժածներից 7-ը հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է տեղական ռադիոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել Կոուլուն թերակղզու բնակելի տան 11-րդ հարկում: Այդ պահին դեպքի վայրում 11 հրդեհաշեջ է գտնվել, ովքեր ժամանել էին գազի արտահոսքի բողոքների շուրջ ստուգումներ իրականցնելու համար: Նրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներով եւ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանով: Բնակարանի խոհանոցում, որտեղ եւ տեղի է ունեցել գազի արտահսոքը, հայտնաբերվել է կենվորներից մեկի մարմինը: Պատահարի պատճառները բացահայտվում են: