Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումների կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ այդ օրենքով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել Արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: