ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցը գնդակահարել է 12-ամյա տղային, որի ձեռքում խաղալիք ատրճանակ է եղել, հաղորդում է Associated Press-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, տղան թափահարել է ատրճանակը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Cudell հանգստի կենտրոնում: Տղան լուրջ վնասվածքներով գտնվում է բուժկենտրոնում: Մոր խոսքերով, երեխային պետք է վիրահատեն գոտկատեղի շրջանում:

Ոստիկանապետի տեղակալ Էդ Թոմբայի խոսքով, կրակող ոստիկանը նկատել է, որ նրա գոտկատեղին զենք կա, եւ կրակել է երկու անգամ: Թոմբայի խոսքով, տղան ոչ ոքի չի սպառնացել եւ զենքն ուրիշների վրա չի պահել:

Տղայի զենքը եղել է կիսաավտոմատ հրազենի կրկնօրինակը: