Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ցմահ մնալ նախագահի պաշտոնում: Այդ մասին Պուտինն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ միաժամանակ չբացառելով 2018թ. կրկին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Հարցին՝ հնարավոր է ցմահ նախագահ մնա, Պուտինը պատասխանել է. «Ոչ: Եւ երկրի համար է սխալ, վնասակար, եւ ինձ պետք չէ»: Նա նշել է, թե անկեղծ ծառայում է երկրին, բայց իմաստ չի տեսնում ցմահ նախագահի պաշտոնում մնալու:

Պուտինը միաժամանակ նկատել է, թե Սահմանադրությունը իրեն թույլ է տալիս կրկին առաջադրվել բարձրագույն պաշտոնի համար: