Հուլիսի 3-ի երեկոյան ժամը 22-ին Երեւան-Սեւան մայրուղու 18-րդ կիլոմետրի վրա «Մերսեդես» մակնիշի 20 OU 626 համարանիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Ականատեսների վկայությամբ, մեքենայի ղեկին եղել է 20-25 տարեկան պատանի, ով վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել Աբովյանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:


























